Քչերին է հայտնի, որ հանճարեղ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կինը՝ Թերեզա Բաբաջանյանը( Հովհաննիսյան), տաղանդավոր դաշնակահարուհի է եղել, որին մեծ ապագա էին կանխագուշակում։
Զույգը ծանոթացել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Հենց այստեղ էր սովորում Թերեզան: Սակայն ամուսնությունից հետո նա զոհաբերում է դաշնակահարուհու և երգեհոնահարուհու կարիերան՝ նվիրվելով ընտանիքին և իսկական պահապան հրեշտակ դառնում իր ամուսնու համար։
Երբ 1953 թվականին երաժշտին արյան քաղցկեղ ախտորոշեցին, բժիշկները ընդամենը մի քանի ամսվա կյանք էին կանխատեսում։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարում մեծ դեր է խաղացել ֆրանսիացի նշանավոր ուռուցքաբանը, որը երջանիկ պատահականությամբ այն ժամանակ ԽՍՀՄ-ում էր գտնվում։ Սակայն այն հարցում, որ մի քանի ամսվա փոխարեն բոլորի սիրելի կոմպոզիտորը ամբողջ 30 տարի ապրեց։
Ժամանակակիցները հիշում են, որ Թերեզան նրան հատուկ ուշադրությամբ էր շրջապատել և պաշտպանում էր ցանկացած տհաճ և բացասական բանից, անգամ՝ վատ նորություններից։ Հենց նրան է Բաբաջանյանը նվիրել հռչակավոր «Նոկտյուրնը»՝ իր ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը։