Հերթական ազերի ըմբիշը գետնին տապալված. Վերջին վայրկյաններին Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն. Տեսանյութ

Հերթական ազերի ըմբիշը գետնին տապալված. Վերջին վայրկյաններին Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն. Տեսանյութ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ և գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով:

Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Սարգսյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Ադրբեջանցու մարզիչը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին, հայ ըմբիշի գցումը ժամանակի մեջ համարելով: Հաշիվը դարձավ 8:5: Ադրբեջանցի ըմբիշը վերջում չկարողացավ զսպել զայրույթը եւ չէր մոտենում գորգի կենտրոն: Միայն մարզիչի խորհրդից հետո բարձրացավ գորգից եւ մեկնեց ձեռքը հաղթողին հայտարարելու համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *