Ով է գե րnւթյшն մեջ հայտնված զինծառայողը

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Սև լճի տարածքում պայմանագրային զինծառայող Ուրալ մեքենայով հաց է տարել դիրքեր եւ գերի ընկել։ Մեր տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։

Մեզ հաջողվեց կապ հաստատել Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․
«Ճիշտ է՝ մեր գյուղից տղան՝ Մարտին Գյուլամբարյանը գնացել է դիրքեր, որ հաց տանի ու հետ չի եկել։ Էդ հատվածում մառախուղ է,ասում են՝ կարող ա մոլորվել է, բայց ո՞վ իմանա՝ մոլորվել են, թե իջել են ճանապարհից իրեն տարել։ Մի երեք-չորս ժամ առաջ է կորել։ Այս պահին գնում եմ դեպքի վայր։ Հենց հասնեմ պոստեր, կհասկանամ ինչ է կատարվում»։

ՀԳ․ նշենք, որ տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *