Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին Էրեբունի ԲԿ–ից։
Դերասանուհին միացված է արհեստական շնչառության սարքին․ նրա մոտ առկա է ծանր թոքաբորբ, սրտային այլ խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետ։
Հիշեցնենք՝ Լուսինե Կիրակոսյանն արդեն 4–րդ օրն է, ինչ գտնվում է Էրեբունի ԲԿ–ում։ Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էին Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։