Տեսախցիկը արձանագրել է Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված «Կամազ»-ի ողբերգական վթարի պահը

Շիրակի մարզի՝ Արթիկ քաղաքում ասֆալտով բարձված KamAZ մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում 60-ամյա Ստեփան Մ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էկետրասյանը տապալել այն, առաջ ընթացել և բախվել քարերին ու հողաթմբին, գլորվել, բախվել կիսակառույց շինությանը և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Իսկ բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատված փլուզվել է։ Էլեկտրասյան տապալման հետևաքով փայտե երկու սյուները նույնպես տապալվել են, որոնց վրա էլեկտրական ու ինտերնետի մալուխները պոկվել են
Տեսանյութը ստորև

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *